Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Սոցիալական մեդիան և հոգեկան առողջությունը

ՀՀ ԱՆ. Սոցիալական մեդիան և հոգեկան առողջությունը

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով ավելի քան 12%-ի, որը 2018 թվականին կազմել է ընդամենը 7%:

Սոցիալական մեդիայի չարաշահումը բնութագրվում է որպես կախվածություն, որը բերում է վնասակար հետևանքների:

Դրանք են՝

    

  • սոցցանցերում անցկացված ժամանակահատվածի նկատմամբ վերահսկողության կորուստ,
  • այլ զբաղմունքներից հրաժարում (ուսում, սպորտ, աշխատանք և այլն),
  • իրական սոցիալական կապերի խաթարում (ընկերներ, բարեկամներ, ընտանիք, աշխատանք):
  • Ինչ ախտանիշներ կարող են դիտվել՝
  • իրականության զգացողության և հետաքրքրությունների կորուստ,
  • մշտական բնույթ կրող քնի խանգարումներ,
  • մշտական թուլության և հոգնածության զգացողություն,
  • դյուրագրգռություն, պոռթկունություն,
  • դեռահասների մոտ ագրեսիայի դրսևորումներ,
  • ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ,
  • աշխատունակության և ուսանելիության վատթարացում,
  • գլխացավեր:


Սոցիալական մեդիայից կախվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է դիմել հոգեկան առողջության մասնագետի (հոգեբան, հոգեբույժ): Չափազանց կարևոր է դեռահասների շրջանում կանխարգելումը՝

    

  • կիրառե՛ք սոցիալական մեդիայում անցկացվող օրական ժամանակահատվածի սահմանափակում,
  • շաբաթական մեկ անգամ հայտարարե՛ք առանց սոցիալական մեդիայի օր,
  • քննարկե՛ք դեռահասի հետ սոցիալական մեդիայի վնասակարությունը և օգուտները,
  • առաջարկե՛ք զբաղմունքի այլընտրանքներ՝ սպորտ, հոբբի, ընտանեկան համատեղ ակտիվություն,
  • խրախուսե՛ք կենդանի շփումները:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ